• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարությունների միջև

20 նոյեմբերի, 2023
2023թ. նոյեմբերի 18-ին Նյու Դելիում կայացել են Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական 10-րդ հերթական խորհրդակցությունները՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Հնդկաստանի Հանրապետության ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով քարտուղար-տեղակալ Սանջայ Վերմայի գլխավորությամբ:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև ավանդական բարեկամության և քաղաքակրթական կապերի վրա խարսխված, վերջին շրջանում դինամիկ կերպով զարգացող փոխգործակցությանը, երկկողմ քաղաքական բարձր մակարդակի շփումներին և երկխոսության օրակարգին առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, հաղորդակցային ուղիների տարբեր ոլորտային նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև բազմակողմ մի շարք հարթակներում փոխշահավետ համագործակցությանը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով դրա առավելությունները՝ և՛ տնտեսական և՛ տարածաշրջանի երկրների համար խաղաղության երաշխիք հանդիսանալու համատեքստում: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ միջազգային ջանքերին: Երկկողմ կրթամշակութային նախանշված ծրագրերի իրականացման և հնարավոր այլ ոլորտներում փոխշահավետ գործակցության շուրջ մտքեր են փոխանակվել նաև Հնդկաստանի Հանրապետության ԱԳ և մշակույթի պետնախարար Մինակշի Լեկհիի հետ: Ընդգծվել է Հարավային Կովկասում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: